Աշխատանքային պրակտիկա

29.08.2013
Դիտումների քանակ՝ 1017

Ստորև ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնին «Արաբկիր»  զբաղվածության տարածքային կենտրոնի տրամադրած հայտարարությունը:

 Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող «Արաբկիր» համայնքի գործազուրկների համար «Արաբկիր» զբաղվածության տարածքային կենտրոնը կազմակերպում է աշխատանքային պրակտիկա: Նպատակն է` աջակցել պրակտիկանտերին ձեռք բերել իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ,  աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի:

Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտը և պրակտիկայի ղեկավարը  վարձատրվում են պետական միջոցների հաշվին:

Ցանկացողները կարող են դիմել հետևյալ հասցեով`Երևան, Կոմիտաս 49/2, 6-րդ  հարկ: