Փնտրվում են վարկային գործակալներ
«Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ փնտրում է վարկային գործակալներ՝ ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատելու համար:
Աշխատանքի նկարագրությունը.
Գործակալը համապատասխան վարձատրությամբ, ի շահ ընկերության, իր նախաձեռնությամբ, իրականացնում է պոտենցիալ հաճախորդների որոնում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում՝ աջակցելով ընկերությանը նոր հաճախորդների ներգրավման գործընթացում: Վարկային գործակալը պատասխանատվություն չի կրում իր կողմից ներգրավված հաճախորդների վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
Պահանջվող որակավորումը.
1. միջնակարգ կրթություն,
2. կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
3. հայոց լեզվի գերազանց իմացություն,
4. համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:
Վարկային գործակալը վարձատրվում է իր կողմից ներգրավված և ընկերության կողմից վարկավորված հաճախորդների համար` պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:
Մանրամասների համար կարող եք այցելել ընկերության գրասենյակ` Չարենցի 28 կամ զանգահարել 57-21-71, 57-21-72, 055-57-21-74, 055-57-21-73 հեռախոսահամարներով:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: