Դոկտորատական ծրագրերի մրցույթ Թաիլանդում

25.06.2013
Դիտումների քանակ՝ 335

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Թաիլանդի Զարգացման կառավարման ազգային ինստիտուտի հանրային կառավարման դպրոցը հրավիրում է օտարերկրյա ուսանողներին` դիմելու զարգացման կառավարման ոլորտում միջազգային դոկտորանտական ծրագրի համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է:
Հայտերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է անձնական տվյալները փոխանցել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին /հեռ. 56-23-64/:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով  www.nida.ac.th կայքէջը:

Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=6106&lang=arm