Թրփենճեան կրթաթոշակային ծրագիր
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ներկայացնում է Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը` 2013-2014 ուստարվա համար:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից / edu.am/ :
Կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագիրը նախատեսված է հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը: Այս կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս իր սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի գիտական, քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման մեջ:
Թրփեճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրն ուղղված է մասամբ հոգալու ուսանողի ուսման վարձն իր ուսումնառության ընթացքում /մինչև 2014-2015/ պայմանով, որ ուսանողն ունենա լավ ուսումնական առաջադիմություն: Կրթաթոշակները կփոխանցվեն ուղղակիորեն դիմորդի ԲՈՒՀ-ին:
Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական կամ հավատարմագրված ԲՈՒՀ-երից մեկում բակալավրիատում սովորող ուսանողների համար:2013-2014 ուստարվա համար Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կհովանավորի միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ ուսանողներին:Այս կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել միայն 26 տարին չլրացած ուսանողներ:
Ծրագրին դիմելու համար պետք է լրացնել ՀԱՀ Թրփենճեան ընտանեկան հիմնադրամի դիմումաձևը և համապատասխան փաստաթղթերի հետ այն հանձնել ՀԱՀ` մինչև 2013թ. օգոստոսի 9-ը : Դիմումաձևը կարող եք ձեռք բերել նաև ՀԱՀ-ի ինտերնետային կայքից` http://aua.am/turpanjian-and-akian-scholarships :
Հարցերի համար կարող եք դիմել ՀԱՀ-ի Ուսանողական և ուսումնական հարցերի բաժին, Բաղրամյան պողոտա 40, հեռ.` 51 27 97:
Աղբյուրը՝ http://edu.am/index.php?id=-6110&topMenu=4&menu1=-1&menu2=4&arch=0