«ՊրոԿրեդիտ Բանկը» ներկայացրել է ֆիլմ «Երիտասարդ բանկիրների ծրագրի» մասին

07.06.2013
Դիտումների քանակ՝ 323

«ՊրոԿրեդիտ Բանկը» հանդես է եկել ֆիլմի ներկայացմամբ: «ՊրոԿրեդիտ Բանկը»-ի` ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնին տրամադրած տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է. «Արդեն 2 տարի է, ինչ ընթանում է «ՊրոԿրեդիտ Բանկի» «Երիտասարդ բանկիրների ծրագիրը»: Այն արդեն 100-ից ավելի երիտասարդների համար աշխատանքի ուղեգիր է դարձել դեպի «ՊրոԿրեդիտ Բանկ»: 6 ամիս տևողությամբ այս ծրագրի մասնակիցներն ինչպես Երևանից են, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:
Ծրագիրն ավարտած բոլոր մասնակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ «ՊրոԿրեդիտ Բանկում»: Նրանցից ոմանք նույնիսկ ուսանում են արտերկրում գտնվող «ՊրոԿրեդիտ» ակադեմիաներում: Այսօր Բանկը ներկայացնում է մի ֆիլմ, որում ներկայացված են ծրագրի մանրամասները, ինչպես նաև իրական պատմություններ մասնակիցների և նրանց ձեռքբերումների մասին»:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել`
Հեռ.՝ +374 10 514 857, բանկի Հերմինե Հակոբյան, հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Էլ. Հասցե` pr@procreditbank: Ֆիլմը դիտելու համար այցելեք հետևյալ հասցեով՝ http://www.youtube.com/watch?v=RT7A0FBh-xs:

Նշենք որ այս բանկի «Երիտասարդ բանկիրների ծրագրին» գործուն մասնակցություն են ունեցել և շարունակում են ունենալ նաև ՀՊՏՀ շրջանավարտները: Ծրագրի գործունեության ընթացքում բազմաթիվ ՀՊՏՀ-ականներ են մասնակցել վերոնշյալ ծրագրին և գտել աշխատատեղ բանկում: