«Բաց դռների օր»՝ «ՊրոԿրեդիտ Բանկից»
Ստորև ձեզ ենք ներկայացնում «ՊրոԿրեդիտ Բանկի» հայտարարությունը, որը մեզ է տրամադրել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինքի կենտրոնը:
Հունիսի 5-ին, ժամը 12.00-ին (տևողությունը` 1 ժամ) «Երիտասարդ Բանկիրների Ծրագրի» շրջանակներում «ՊրոԿրեդիտ Բանկը» կազմակերպում է «Բաց դռների օր»: Դուք հնարավորություն կունենաք ստանալու ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն ծանոթանալու՝
• Ծրագրի բովանդակությանը և նպատակներին
• Դիմելու նոր՝ առցանց (online) կարգին
• Ընտրության փուլերին
• «ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին
Վայրը. Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 6-րդ հարկ 604 սենյակ:
Մասնակցելու համար գրանցվեք՝ զանգահարելով 010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով (երկ-ուրբաթ 09:00-13:00 և 14:00-18:00):
Գրանցման վերջնաժամկետը՝ 05-ը հունիսի, 2013, ժամը`12:00:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am: