Ադմինիստրատորի աշխատատեղ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում

04.06.2013
Դիտումների քանակ՝ 478

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարում է մրցույթ Արթիկի մասնաճյուղի ադմինիստրատորի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:
Աշխատանքային պարտականություններ.
• Հաճախորդների պահանջմունքների բացահայտում
• Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում բանկի տրամադրած ծառայությունների վերաբերյալ
• Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում, հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում
• Հաճախորդների հնարավոր բողոք- դիմումների ընդունում և գրանցում
• Հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում
• Հաճախորդների սպասարկում` բանկի որդեգրած չափանիշների և կարգերի համապատասխան
• Այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Ներկայացվող պահանջներ.
• Բարձրագույն կրթություն
• Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն
• Բանկային գործի իմացություն
• Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ
• Շփման զարգացած հմտություններ
• Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում
• Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
• Լարված միջավայրում աշխատելու ունակություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Զարգացած համակարգչային հմտություններ
• Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին մինչև 2013թ. Հունիսի 23-ը ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (ArtikAdministrator), ինչպես նաև ձեր ազգանունը և անունը:
Հարցազրույցներում մասնակցության համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: