Ձեր գիտելիքները կարող եք ստուգել «Թեստային Կենտրոն»-ում

31.05.2013
Դիտումների քանակ՝ 1380

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն` ապրանքանիշը «Բանկային կարիերայի  զարգացման կենտրոն», ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինքի կենտրոնին է տրամադրել հետևյալ հայտարարությունը, որը ստորև ներկայացնում ենք ձեզ:
«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ն` ապրանքանիշը «Բանկային կարիերայի  զարգացման կենտրոն», իր կողմից կազմակերպվող բանկային դասընթացներին զուգահեռ, առաջին անգամ բանկային համակարգում ստեղծել է «Թեստային Կենտրոն»:
    «Թեստային Կենտրոն»-ը  առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ընձեռում Ձեր բուհի ուսանողներին իրենց գիտելիքները անվճար ստուգել կենտրոնում` փորձնական թեստ հանձնելու միջոցով: Մեր մասնագետները մշակել և կազմել են աննախադեպ թեսթ, որտեղ ընդգրկված են բոլոր բանկերի գրավոր թեսթավորման հարցերը: Թեսթավորումից հետո տրվում է սպառիչ մեկնաբանություն արդյունքների մասին:
Բացի վերը նշված թեսթավորումից, ապրանքանիշը «Բանկային կարիերայի  զարգացման կենտրոն»-ը հնարավորություն է ընձեռում մասնակցել բանկային գործ, բանկային օրենսդրություն, բանկային հաշվապահություն, բանկային վարկավորման հատուկ դասընթացներին և ՀՀ ԿԲ որակավորման քննությունների նախապատրաստման դասընթացներին:
Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար մեր կոնտակտային տվյալներն են՝ հասցե` ք. Երևան, Գ. Քոչար 21 (Դրամատիկական թատրոնի հարևանությամբ)
Հեռ.` /+374/ 10 54 39 28, /+374/ 96 15 37 37, /+374/ 77 15 37 37: Մեր մասին կարծիքներին ծանոթանալու համար հետևեք այս հղումով՝ ` www.malkhasyan.info: Էլ. փոստ` welcome@malkhasyan.info, info@malkhasyan.info: