Կրթաթոշակային ծրագիր` Իտալիայից

18.05.2013
Դիտումների քանակ՝ 401

Իտալիայի ԱԳՆ-ը 2013-2014 ուս. տարվա համար ՀՀ ուսանողներին /ավարտական և ետավարտական կրթությամբ/ հատկացնում է կրթաթոշակներ` Իտալիայում ուսանելու նպատակով: 
Ինչպես հաղորդում է կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, ծրագրի նպատակն է խթանել միջազգային մշակութային համագործակցությունը և իտալերենի լեզվի, գիտության և մշակույթի տարածումը, ինպես նաև արտասահմանում նպաստել իտալական տնտեսության և տեխնոլոգիաների նախագծին: 
«Կրթաթոշակների ծրագրի» մասին համապատասխան տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով `http://edu.am/DownloadFile/6033arm-Bursary_programme_(1).pdf%60 , ինչպես նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կայքից` www.ambjerevan.esteri.it:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 31-ը: