Մրցույթ Իրանում սովորելու համար /2013թ./
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաև ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•իրանական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•ավարտական դիպլոմի և միջուկի, իսկ ավարտական կուրսի/դասարանի ուսանողներն առաջադիմության թերթիկի /ակադեմիական տեղեկանքի/ պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ պարսկերեն թարգմանված,
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք/հավերված /անգլերեն լեզվով/,
•3x4 չափի 5 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:
Մրցույթն անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 31.05.2013թ. /ներառյալ/, ժամը 1500-1700-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ հունիսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից: