Հայագիտական համաժողով՝ ԳԱԱ-ում

04.03.2013
Դիտումների քանակ՝ 355

2013 թվականի հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Երևանում կկազմակերպվի Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը` «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով:
Համաժողովի ուղղություններն են.
- Պատմություն
- Լեզվաբանություն
- Գրականագիտություն
- Արվեստ և ճարտարապետություն
- Հայոց եկեղեցի և հայագիտություն
- Հայ հասարակական- քաղաքական միտքը. ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ Գիտության բաժնից՝ հավելելով մանրամասների համար դիմել իրենց բաժին /ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 320 սենյակ, հեռ. 593-426/: