Մրցույթներ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:
Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար 6 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:/http://www.edu.am/index.php?id=-5890&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0%2F
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա: /http://www.edu.am/index.php?id=-5888&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0%2F
Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 6 կրթաթոշակ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա 2 հետբուհական:/http://www.edu.am/index.php?id=-5887&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0%2F
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա 1 հետբուհական:/http://www.edu.am/index.php?id=-5892&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0%2F
Նշված բուհերում սովորելու համար առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
Ռումինիայի բուհերում սովորելու համար մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:
Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=5893&lang=arm