Կրթաթոշակներ՝ Դանիայից և Սլովակիայից
Դանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր տարի տրամադրում են սահմանափակ քանակությամբ պետական կրթաթոշակներ Եվրոպական Միության երկիր չհանդիսացող երկրների և Շվեյցարիայի բարձր որակավորում ունեցող ուսանողներին։ Կրթաթոշակներ են տրամադրվում նաև Սլովակիայի Հանրապետությունից: Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրը նպատակադրված է աջակցելու օտարերկրյացի ուսանողների, ասպիրանտների, համալսարանների դասախոսների և հետազոտողների շարժունողականությանը Սլովակիայի համալսարաններում և հետազոտական կազմակերպություններում։
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, այս մասին հայտարարությունները հրապարակել է Հայկական գիտական համագործակցության կայքը: Կրթաթոշակների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://armscoop.com/armscoop-full-and-partial-danish-government-scholarships/ և http://armscoop.com/armscoop-national-scholarship-programme-of-the-slovak-republic/ հասցեներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին