«ՊրոԿրեդիտ Բանկն» է հայտարարում
«ՊրոԿրեդիտ Բանկը» հայտարարում է «Երիտասարդ բանկիրների ծրագիր» 8-ի մասնակիցների ընտրության մեկնարկը: 6 ամիս տևողությամբ տեսական և գործնական վերապատրաստման ծրագրի նպատակն է ուսուցանել «ՊրոԿրեդիտ Բանկի» պոտենցիալ աշխատակիցներին: Այս ծրագիրը «ՊրոԿրեդիտ Բանկում» աշխատանքի ընդունվելու հիմնական եղանակն է: «Երիտասարդ բանկիրների ծրագրի» շրջանակներում մասնակիցները ստանում են ֆինանսական և բանկային ոլորտների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, այն բացառիկ հնարավորություն է տալիս մասնակիցներին և «ՊրոԿրեդիտ Բանկին» գնահատելու՝ արդյոք թեկնածուի ունակությունները և անձնական հատկանիշները համապատասխանում են «ՊրոԿրեդիտի» աշխատանքային ոճին:
Ծրագիրը սկիզբ կառնի սույն թվականի ապրիլին: Տևողությունը 6 ամիս է: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2013 թ. մարտի 10-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) գլխավոր էջ, «Կարիերա» ենթաբաժնի «Առաջարկների ցանկ» խորագրի ներքո զետեղված ընդարձակ տեղեկատվություն` http://www.asue.am/am/%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD-152: