«ԱրմենՏել»–ը հաշվապահ է փնտրում

27.11.2012
Դիտումների քանակ՝ 370

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից հայտնում են, որ «ԱրմենՏել» ընկերությունը հաշվապահ է փնտրում։ Ստորև ներկայացնում ենք ընկերության տրամադրած հայտարարությունն ամբողջությամբ.
«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ)` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, գտնվելով դինամիկ փոփոխությունների փուլում և նպատակ ունենալով բարձրացնել իր հաճախորդների գոհունակությունը և արդարացնել նրանց վստահությունը, փնտրում է թեկնածուներ «Հաշվապահ, ք. Գորիս, Հարավային մարզկենտրոն»-ի թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանում` Հաշվապահ, ք. Գորիս, Հարավային մարզկենտրոն
Տնօրինություն` • Ֆինանսական տնօրինություն
Հիմնական պարտականություններ`
• Հաշվապահական հաշվառման ուղղությունով իրականացվող աշխատանքներին մասնակցություն
• Հաշվետվությունների ժամանակահավտածի փակման ժամկետների ապահովում և գործողությունների լիակատար արտացոլում ստացված նախնական փաստաթղթերի հիման վրա
• Նյութական ակտիվների գույքագրումների ընթացքում վերահսկողության ապահովում, ինչպես նաև գույքահամարների և նյութական ակտիվների կոդերի փակցման աշխատանքների վերահսկողություն
• Նյութական արժեքների շարժի հաշվետվությունների կազմում և բյուջեի կոդերի ապահովում ու ներկայացում
• Հաշվապահական տեղեկատվության կազմավորման, վարման և պահպանման աշխատանքներին մասնակցություն
• Օգտագործված ապրանքանյութական արժեքների ծախսերի գրանցում
Կրթություն` • Բարձրագույն տնտեսագիտական
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` • Հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն;
• ՀԾ համակարգչային փաթեթի իմացություն (AS - Armenian Software);
• Վերլուծողական մտածելակերպ;
• Գործնական նամակագրության հմտություններ;
• Բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն;
• Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն և թիմում աշխատելու կարողություն;
• Նախաձեռնողականություն և պատրաստակամություն փոփոխություններին; 
• Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն;
• Համակարչային գերազանց գիտելիքներ` MS Office, մասնավորապես` Excel;
• Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում:
ОПЫТ РАБОТЫ: • Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է
КОМПЕНСАЦИИ И ЛЬГОТЫ • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
• Լիարժեք բժշկական ապահովագրություն
• Մասնագիտական վերապատրաստում:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am, և զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին` 010-290541: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: 

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: 

Հայտերն ընդունվում են մինչև 2012թ. դեկտեմբերի 14-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am