Սեմինարի հրավեր

22.11.2012
Դիտումների քանակ՝ 418

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ին «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության Ռուս-հայկական ինովացիոն կենտրոնում, ռուս-հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնին կից մշտական սեմինարների շրջանակում կկազմակերպվի սեմինար «Բիզնես գաղափարի իրագործելիության վերլուծություն» թեմայով: 
Զեկուցմամբ հանդես կգա ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի մագիստրանտ, Ռուս-հայկական ինովացիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Անի Անտոնյանը, ով էլ մեզ տեղեկացրեց միջոցառման մասին։
Սեմինարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Հասցեն` Պռոշյան 1-ին նրբանցք, 20/14: Հեռ.` 010 520 360 10, 077 982 535: