Աշխատաժողով` «Տեմպուս Cap4Com» նախագծի շրջանակներում
28.09.2012
Դիտումների քանակ՝ 469
Երևանի պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Տեմպուս Cap4Com» նախագծի շրջանակներում 2012 թ. նոյեմբերի 9-10 ԵՊՀ-ում անցկացվելիք աշխատաժողովին: Նախագիծը միտված է համալսարան-ձեռնարկություն համագործակցության զարգացմանը ՀՀ-ում, Վրաստանում և Ուկրաինայում: Աշխատաժողովի նպատակն է քննարկել համալսարան-ձեռնարկություն համագործակցության հիմքերը, մոդելները, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադառնալ այդ ուղղությամբ միջազգային ու հայաստանյան փորձին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2012 թ. հոկտեմբերի 22-ն է:
Անհրաժեշտ տեղեկությունների և հայտերի լրացման համար դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին, որն էլ տրամադրել է ներկայացվող տեղեկատվությունը: