«Թումո» կենտրոնը մենեջեր է փնտրում

28.09.2012
Դիտումների քանակ՝ 704

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է փորձառու և ակտիվ մենեջերի՝ կայքերի ծրագրավորման  մասնագիտությամբ՝ մեր ծրագրավորման թիմը ղեկավարելու համար:

Թումոյում մենք մշակում ենք սեփական յուրօրինակ նորարար կրթական ծրագրեր, ինչպիսիք են կրթական վիրտուալ   միջավայրը, գրանցման, օգտագործողի կառավարման, բովանդակության ստեղծման և նախագծային կառավարման   գործիքները: Մեր բոլոր ծրագրերը հիմնված են վեբի վրա և նախագծված են՝ Թումոյի տեղային օգտվողների և  աշխատակազմի օգտագործման համար, ինչպես նաև ապագայում ստեղծվող մեր առցանց համայնքի համար:  Սա բացառիկ հնարավորություն է փորձառու և մոտիվացված արհեստավարժների համար, որ առաջադիմեն իրենց   գործունեության մեջ և նպաստեն հայ պատանիների մասնագիտական և սոցիալ զարգացմանը:

Աշխատանքի նկարագիր

Անմիջականորեն ենթարկվելով գլխավոր տնօրենին՝ ծրագրավորման գծով ղեկավարը պատասխանատու է բոլոր   ծրագրաշարերի ստեղծման, օգտագործման և փորձարկման, թիմի ղեկավարման համար, ինչպես նաև թիմի համար նոր   անդամներ ներգրավելու կամ հեռացնելու համար:  Ծրագրավորման գծով ղեկավարը գլխավոր դեր է ստանձնելու նոր արդյունքի մշակման և առկա արտադրանքների նոր  տարբերակները նախագծելու գործում, ուղղորդելու է թիմի աշխատանքները՝ համագործակցելով Թումոյի այլ խմբերի   հետ՝ ներառյալ ուսումնական բովանդակություն մշակող թիմի, ՄՌ-ի և հանրային կապերի թիմի հետ:

Հիմնական գործառույթներ

•Առաջադրել խնդիրների և կառավարել վերջիններիս մշակման/ծրագրավորման գործընթացը ծրագրավորման  բոլոր աշխատանքների իրականցման գործընթացում

•Տրամադրել գնահատումներ նախագծման և լուծումների իրականացման վերաբերյալ

•Մանրամասն վերանայել կոդերը

•Ստեղծել և հաստատել անհրաժեշտ տեխնիկական նախագծեր

• Ապահովել թղթաբանությունը և իրականացվող աշխատանքների համապատասխանություն սահմանված  ստանդարտներին և գործընթացներին

•Համագործակցել այլ թիմերի ղեկավարների հետ

Ակնկալվում է, որ ծրագրավորման գծով ղեկավարը մասնակցելու է ծրագրավորման և գործառույթների նախագծման  մեջ, պատասխանատու է լինելու ծրագրավորման / կոդերի ստեղծման և արդյունքը փորձարկելու համար, ինչպես   նաև համակարգին հատուկ տեխնիկական նախագծեր ստեղծելու համար:

Որակավորումներ

•Տեխնիկական թիմեր ղեկավարելու փորձառություն.

•Խորը գիտելիքներ տեխնոլոգիական հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում՝

o HTML5 և CSS

oJavaScript կիրառելով (AJAX, JQuery, JSON)

oPHP 5 խորը իիմացություն

oZend Framework, MVC

oNetworking, Sockets, XML

•Մեծաքանակ օգտագործողների համար նախատեսված ծրագրերի հետ աշխատելու փորձառություն.

• Ստանդարտ տարբերակով կառավարման համակագի հետ աշխատելու փորձառություն (կատարելապես   ենթատարբերակներով).

•LAMP (Linux, Apache, MySQL and PHP)-ի հետ աշխատելու փորձառություն.

• Ապացույցներ /պորտֆոլիո/, որ ստեղծել եք տեխնիկական նախագծումներ՝ համակարգի տեխնիկական  պահանջներով թելադրվող:

• Գործնական փորձառություն դինամիկ վեբ ծրագրերի, կապակցված տվյալների շտեմարանի և դրանց  աշխատանքի կատարելագործման գործում:

Վարձատրություն

Վարձատրությունը կլինի մրցունակ և դիմորդի աշխատավարձային նախորդ տվյալներին չափակից:

Ինչպես դիմել

Դիմելու համար խնդրում ենք jobs@tumo.org էլ. հասցեին ուղարկել կարճ նամակ, ռեզումե և  պորտֆոլիո: Ձեր էլ. նամակի վերնագրում (subject) խնդրում ենք գրել “Ծրագրավորման գծով ղեկավար”:

Եթե հնարավոր է, ուղարկե՛ք Ձեր պորտֆոլիոն, որտեղ կցուցադրվեն Ձեր հմտություններն ու գիտելիքները:  Ներառե՛ք նաև Ձեր նախկին ղեկավարների հետ կապ հաստատելու տվյալները: Թերի դիմումները չեն   ընթերցվի: Հարցազրույցին կմասնակցեն միայն այս փուլում ընտրված դիմորդները:

Դիմումի վերջնաժամկետ

Դիմումի վերջնաժամկետն է՝ հոկտեմբերի 31, 2012 թ.: Այս ամսաթվից հետո ստացված դիմումները չենընթերցվի:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին

Թումոն հետդպրոցական ուսումնական կենտրոն է Երևանում, որտեղ պատանիները ձեռք են բերում են  թվային հմտություններ լիովին անվճար: Այժմ Թումոն ունի մոտ կանոնավոր հաճախող 6000 ուսանող, որ  մասնակցում են մեր նորարար, ինքնակրթության վրա հիմնված ծրագրին: Թումոն նորակառույց վայր է՝   հագեցած ավելի քան 500 համակարգիչներով և գրասալիկներով, որ աշխատում են արդյունաբերության  չափանիշներին համապատասխան ծրագրերով և ուսումնական բովանդակությամբ: Մեր կրթական շրջանակը  հիմնված է սեփականության իրավունքով պաշտպանված հարթակի վրա, ըստ որի   ուսուցումն  իրականանում է խաղի աշխարհներ  հաղթահարելու նման՝ ուսանողներին տրամադրելով հետաքրքրաշարժ  վարժանքներ:

Տեղեկատվությունը  տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը