Միջազգային ակադեմիական նստաշրջան՝ Լաս Վեգասում
14.09.2012
Դիտումների քանակ՝ 456
2012թ. հոկտեմբերի 15-17-ը ամերիկյան Clute ինստիտուտի նախաձեռնությամբ Լաս Վեգասում կազմակերպվում է միջազգային ակադեմիական նստաշրջան՝ ներքոհիշյալ բաժանմունքներում.
- Գործարարություն և մենեջմենթ,
- Գործարար հետազոտություններ,
- Տնտեսագիտություն և տնտեսական կայուն աճ,
- Կրթության կառավարում
Նստաշրջանին մասնակցել ցանկացող անձինք (պրոֆեսորադասախոսական կազմ, ասպիրանտներ) կարող են գրանցվել առցանց (online), ներկայացնել գիտական հոդվածներ և հետազոտություններ, որոնք համապատասխան ներկայացուցչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության դեպքում կտպագրվեն ամերիկյան հեղինակավոր ամսագրերում:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Լաս Վեգասի միջազգային ակադեմիական նստաշրջանի համացանցային պաշտոնական կայքից`
http://cluteinstitute.com/conferences/2012LVconf.html
The Clute Institute
6901 South Pierce Street
Suite 239
Littleton Colorado 80128 USA
email: Staff@CluteInstitute.com
phone: 1-303-904-4750
fax: 1-720-259-2420
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՊՏՀ գիտության բաժին:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը