Կրթաթոշակներ՝ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար /Կահիրե/

11.09.2012
Դիտումների քանակ՝ 448

Կահիրեի ժողովրդագրության կենտրոնը (Cairo Demographic Center) և ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամը տրամադրում են կրթաթոշակներ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար: Ծրագրի ընդհանուր տևողությունը 2013 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսն է: Մասնակիցները ծրագրի ավարտից հետո ստանում են.
•Ընդհանուր դիպլոմ ժողովրդագրության ոլորտում (General Diploma in demography),
•Հատուկ դիպլոմ բնակեցվածության և զարգացման ոլորտում (Special Diploma in population and development),
•Մագիստրոսի աստիճան (Mpil Degree):
Ընդունելության պահանջները հետևյալն են.
1.Բակալավրի աստիճան,
2.Անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր): Կահիրեի ժողովրդագրության կենտրոնում ուսումնառության լեզուն անգլերենն է:
3.Նախապատվությունը կտրվի համապատասխան ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող թեկնածուներին:
Կրթաթոշակի պայմանները հետևյալն են.
-Անվճար ուսուցում,
-720 եգիպտական ֆունտ ամսական կրթաթոշակ (համարժեք է մոտ 120 ԱՄՆ դոլարին),
-400 եգիպտական ֆունտ (մոտ 65 ԱՄՆ դոլար)՝ այլ ծախսերի համար նախատեսված գումար,
-անվճար ավիատոմս:
Մասնակցության պարագայում կից ներկայացվող հայտաձևը /լրացված/ և կենսագրական տվյալները /CV/ մինչև ս.թ.սեպտեմբերի 20-ըպետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին՝ եգիպտական կողմին փոխանցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=5555&lang=arm։