Հայտարարվում է ներհամալսարանական դրամաշնորհների մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2012 թվականի մայիսի 31-ի թիվ 11 որոշման համաձայն` 2012թ. սեպտեմբերի 1-ից գործողության մեջ է դրվում ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, համաձայն որի` հայտարարվում է ներհամալսարանական գիտական և գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ:
Որպես մրցույթի գլխավոր ուղղություններ սահմանվել են ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրի գերակայությունները.
- տնտեսության մրցունակության բարձրացում,
- մարդկային կապիտալի զարգացում,
- ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Մեկ տարվա տևողությամբ գիտահետազոտական նախագծի կատարման ֆինանսավորման առավելագույն արժեք է սահմանվել`
- միջամբիոնային նախագծի համար` մինչև 5 մլն դրամ,
- մեկ ամբիոնի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 3 մլն դրամ,
- ստեղծագործական կոլեկտիվի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 1,5 մլն դրամ,
- միանձնյա կատարվող նախագծի համար` մինչև 700 հազ. դրամ,
- երիտասարդ, մինչև 35 տարեկան գիտնականի կամ գիտնականների ստեղծագործական կոլեկտիվի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 500 հազ. դրամ,
- ասպիրանտի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 500 հազ. դրամ,
- ուսանողի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 300 հազ. դրամ:
Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2012թ. հոկտեմբերի 30-ը:
Ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման մրցութային հանձնաժողովը ստեղծվել է հետևյալ կազմով`
հանձնաժողովի նախագահ` Կ. Աթոյան – համալսարանի ռեկտոր, տ.գ.դ.
Հանձնաժողովի անդամներ`
Գ. Վարդանյան - գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ.,
պրոֆեսոր /հանձնաժողովի նախագահի տեղակալ/
Լ. Գրիգորյան - կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ,
տ.գ.թ. դոցենտ /հանձնաժողովի քարտուղար/
Հ. Աղաջանյան – տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,
պրոֆեսոր
Ս. Գևորգյան - բնօգտագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Վ. Գևորգյան - ՈՒԳԸ նախագահ, կառավարչական հաշվառման և աուդիտի
ամբիոնի ասպիրանտ
Ա. Թավադյան - տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,
պրոֆեսոր
Գ. Կիրակոսյան – ռեկտորի խորհրդական, տ.գ.դ., պրոֆեսոր
Մ. Մելքումյան - միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության
կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
Յու. Սուվարյան – կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր,
ակադեմիկոս
Վ. Սարգսյան - կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի
վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր:
Ս. Սուքիասյան -ֆինանսական ֆակուլտետի դեկան, հանրային ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.դ.
Ա. Մարգարյան -տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
Մրցույթի արդյունքներով ընտրված գիտահետազոտական նախագծերը ֆինանսավորվում են 2013թ. հունվարի 1-ից: Կից՝ կարգը։
Հ. Գ. Ի դեպ, այս հայտարարությունն ու կարգը տեղադրված են նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Գիտություն» խորագրի «Գիտական ուղղություններ» ենթախորագրի «Դրամաշնորհներ» բաժնում։