«ՊրոԿրեդիտԲանկը» հայտարարում է 6-րդ «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկը
03.09.2012
Դիտումների քանակ՝ 547
«ՊրոԿրեդիտԲանկը» հայտարարում է 6-րդ «Երիտասարդ բանկիրների ծրագրի» մեկնարկը: Այս բացառիկ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին կընձեռվի «ՊրոԿրեդիտԲանկը» կարիերա սկսելու հնարավորություն` միաժամանակ նրանց տալով անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ: Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք «ՊրոԿրեդիտԲանկում»:
Ծրագիրն սկսվում է 2012թ. հոկտեմբերից, տևողությունը` 6 ամիս է:
Ծրագիրն առաջարկում է տեսական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, գործնական հմտություններ և բանկային փորձ, հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման հմտություններ, խմբային և անհատական նախագծերում մասնակցության հնարավորություն, հաջող արդյունքների արձանագրման դեպքում հեռանկարային աշխատանքի հնարավորություն բանկում, մասնագիտական կայուն աճի հնարավորություն, «ՊրոԿրեդիտԲանկի» կորպորատիվ մշակույթին ու արժեքներին ծանոթանալու հնարավորություն, բանկի թիմում ինտեգրվելու հնարավորություն, ամսական կրթաթոշակ Բանկի կողմից:
Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կամ տեխնիկական կրթությամբ, աշխատանքային փորձի առկայությամբ (կդիտարկվի որպես առավելություն), հայերենի և անգլերենի լավ իմացությամբ, մոտիվացված, եռանդով լի, պրոակտիվ, սովորելու և զարգանալու ցանկությամբ, Ճկուն, թիմում աշխատելու ունակությամբ և հաղորդակցման լավ հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով լի և համակարգչային հմտություններին տիրապետող երիտասարդ անձինք:
Անգլերենով դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը:
Ծրագրին մասնակցելու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտխմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com; www.procreditbank.am կայքէջերում:
Լրացրեք դիմում հայտը, (կարող եք բեռնել Բանկի կայքէջից) նկարի և մոտիվացիոն նամակի (անգլերենով) հետ միասին ուղարկեք HR@procreditbank.am էլ.-փոստի հասցեով: Խնդրում ենք էլ. նամակը վերնագրել “Young Bankers Program”, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կդիտարկվեն միայն անգլերենով լրացված դիմում հայտերը և մոտիվացիոն նամակները, իսկ նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2012 թ. սեպտեմբերի 17-ը:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժինը: