Անհրաժեշտ է գրաֆիկական դիզայներ
Աշխատանքի նկարագիր՝ ՍԱՍ Գրուպ ընկերությանը անհրաժեշտ է դիզայներ գրաֆիկական նյութերի ձևավորման համար:
Աշխատանքային պարտականությունները՝
• Մշակել կոնցեպտներ և ձևավորել նյութեր, այդ թվում՝ տեղեկագրեր, հրավերներ, գովազդներ, թռուցիկներ, վաուչերներ, ուղիղ փոստ, փոստային բացիկներ և կտրոններ:
• Աջակցել գովազդի և մարքեթինգի ստորաբաժանմանը՝ շուկայավարման և գովազդային արշավների ռազմավարության իրականացման հարցում:
• Պահպանել ծրագրերի իրականացման ժամկետները:
• Լուսաբանել բիզնես պահանջները և սահմանել նպատակների իրականացման կոնցեպցիա:
Պահանջված որակավորում՝
• Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում ,
• Առնվազն 3 տարվա փորձ՝ որպես գրաֆիկական դիզայներ,
• Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Թիմային աշխատանքի կարողություն:
Հետաքրքրվող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ հասցեին՝ career@sasgroup.am` թեմատիկ տողում նշելով գրաֆիկական դիզայներ:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից։
Վերջնաժամկետ` 31 հուլիս 2012 թ.: