Երկօրյա սեմինար` «Քո կարիերայի օրը» խորագրով
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն`
«Երիտասարդներ հանուն ապագայի» («Youth for future») հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Քո կարիերայի օրը» խորագրով երկօրյա սեմինար:
Սեմինարին կարող են մասնակցել ուսանողներ և բուհերի շրջանավարտներ:
Միջոցառմանը ներկայացվելու են CV կազմելու, հայտադիմում լրացնելու, ինչպես նաև հարցազրույցին ճիշտ ներկայանալու կանոնները:
Մասնակիցները կստանան գործնական գիտելիքներ, նրանց իրենց փորձը կփոխանցեն «AIESEC» ուսանողական կազմակերպության, «Կարմիր խաչի, ինչպես նաև «Orange Հայաստանի», ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և DHL կազմակերպությունների HR մասնագետները` ներկայացնելով տվյալ կազմակերպություններում հարցազրույցներին ներկայանալու հմտությունները:
Կկազմակերպվի նաև EXPO, որտեղ կներկայացվեն այդ կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերն ու ծրագրերը: Դրանից հետո մասնակիցները փորձնական կդիմեն այդ աշխատատեղերում աշխատանքի ընդունվելու համար և կանցնեն խաղ-հարցազրույց տվյալ կազմակերպության մասնագետի հետ: Հարցազրույցից հետո մասնագետները կնշեն մասնակցի թերություններն ու դրական կողմերը` մասնակցին օգնելով հասկանալ, թե որքանով է վերջինս համապատասխանում տվյալ կազմակերպության պահանջներին:
Դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը ծրագրի մասնակիցների կողմից կկիրառվեն աշխատանքի ընդունվելու ժամանակ՝ նպաստելով իրենց ներուժը լավագույնս ներկայացնելուն:
Եվ այսպես՝
օրը՝ ս.թ. հուլիսի 12-13,
վայրը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նիստերի դահլիճ:
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումը` https://docs.google.com/a/aiesec.net/spreadsheet/viewform?formkey=dHRLc2JqcnJzaU9YSWVwWkR5cjJpQlE6MQ#gid=0:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է hուլիսի 5-ը:
Կոնտակտային տվայալներ՝ yffarm@ymail.com
http://yffarm.wordpress.com/ <http://yffarm.wordpress.com/>: