Այ Էյ Բի կենտրոնը հրավիրում է հերթական դասընթացներին
Այ Էյ Բի կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու գործարար և ֆինանսական անգլերենի հերթական դասընթացներին:
Դասընթացների տարբեր մակարդակները սկսվում են ս. թ. հունիսի 11-15-ը:
Գործարար անգլերեն
Այս դասընթացի շնորհիվ Դուք կկարողանաք անգլերենով ազատ հաղորդակցվել գործարար միջավայրում, գրել գործարար նամակներ, վստահորեն կարդալ և հասկանալ մասնագիտական գրականություն, ազատ և անկաշկանդ շփվել օտարերկրացի հաճախորդների հետ` այս ամենի շրջանակներում զարգացնելով լեզվի 4 հմտությունները:
Ֆինանսական անգլերեն
Այս դասընթացի շնորհիվ Դուք ձեռք կբերեք ֆինանսական և հաշվապահական տերմինների իմացություն անգլերեն լեզվով և կբարելավեք դրանց կիրառումը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում: Դասընթացը կօգնի Ձեզ անկաշկանդ քննարկել ֆինանսական փաստաթղթերև տվյալներ, ինչպես նաև կազմել մասնագիտական հաշվետվություններ անգլերեն լեզվով: Կկարողանաք նաև վստահորեն ընթերցել մասագիտական գրականություն նույնպես անգլերեն լեզվով: Այս ամենը կապահովի նաև համապատասխան բազա մի շարք միջազգային որակավորումների դիմելու համար, որոնց թվում են` ACCA, CIMA, GARP:
Բոլոր դասընթացները անց են կացվում ժամանակակից ինտերակտիվ մեթոդներով, համալրված են միջազգային հրատարակչության գրքերով, և մատուցվում են բարձրակարգ և հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել դասընթացների այս փուլին կանցնեն նախնական թեստավորում` համապատասխան խմբում ընդգրկվելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 542311 կամ (010) 544680 հեռախոսահամարներով: Այս տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժինը։