Փնտրվում է ֆինանսական հաշվետվությունների մասնագետ

24.05.2012
Դիտումների քանակ՝ 457

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժնից տեղեկացնում են, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը փնտրում է թեկնածուներ Ֆինանսական հաշվետվությունների մասնագետի թափուր հաստիքի համալրման համար:

Պաշտոնը` Ֆինանսական հաշվետվությունների մասնագետ

Աշխատանքի վայրը` ք. Աբովյան

Աշխատանքային ժամեր` 9:30 – 18:00
Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային գործառույթներ`

Ֆինանսական հաշվետվությունների, զեկույցների, վերլուծությունների պատրաստում, համապատասխան տեղեկատվության տրամադրում ընկերության ղեկավարությանը,
Ֆիանասական հաշվետվությունների ուսումնասիրություն, ընկերության բյուջեի հետ համապատասխանության ստուգում,
Ֆիանսական և հաշվապահական ընթացակարգերի ներդրմանն ու զարգացմանը ուղղված միջոցառումների իրականացում,
Դրամական հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություններ,
Ընկերության պայմանագրային պարտավորությունների և ընկերության հանդեպ պայմանագրային պարտավորությունների /ֆինանսների մասով/ կատարման հանդեպ հսկողություն,
Մասնակցություն ընկերության բյուջեի ձևավորման և վերանայման աշխատանքներին, հսկողություն բյուջեի կատարման հանդեպ:
բովանդակությամբ կից պարտականությունների կատարում:

Պահանջներ`

• Կրթություն` բարձրագույն /ֆինանսների ոլորտ/ ACCA վկայագրի առկայությունը ցանկալի է:
• Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE
• Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն


Աշխատանքային փորձ՝ 1 տարի:

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել info@gnc.am կամ a.grigoryan@gnc.am էլ. փոստի հասցեին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.gnc.am կայքից: