Հանդիպում ՀՊՏՀ-ի ուսանողների հետ

07.05.2012
Դիտումների քանակ՝ 380

«Դարձիրմրցունակևբարձրակարգաշխատակից» թեմայովհանդիպում«ԱյԷյԲի» կենտրոնի և «ԳրանթԹորնթոն» ՓԲԸ-իհետ

 Հարգելի ուսանողներ,

«Այ Էյ Բի»  հայ-բրիտանական ուսումնական կենտրոնը «Գրանթ Թորնթոն»  ՓԲԸ-ի հետ համատեղ կազմակերպում է հանդիպում ՀՊՏՀ-ի ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու, թե.

  • ինչպիսի՞ չափանիշներ են այսօրվա գործատուի համար կարևոր և ինչպե՞ս մտնել աշխատանքային շուկա,
  • ինչպե՞ս կարելի է դառնալ բարձրակարգ և մրցունակ աշխատող,
  • ի՞նչը կօգնի աշխատել հեղինակավոր կազմակերպությունում
  • ի՞նչը կօգնի հետագայում երիտասարդին կանգնելու ամուր հիմքի վրա` կարիերայի աճ ապահովելու համար,  ինչպես նաև ձեզ հուզող հարցերն ուղղել գործատուներին:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին նիստերի դահլիճում, ժամը 14:30-ին:

Տեղեկությունը տրամադրեց ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: