Մրցույթ՝ Սլովակիայի բուհերում սովորելու համար (2012թ.)

23.04.2012
Դիտումների քանակ՝ 444

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար (մեկ կրթաթոշակ) հետևյալ մասնագիտություններով.
•Անասնաբուժություն
•Անտառագիտություն
•Առողջապահություն
•Ատամնաբուժական վիրաբուժություն
•Բիզնես և կառավարում
•Բնապահպանություն և շրջակա միջավայր
•Բժշկություն
•Դեղագործություն
•Գյուղատնտեսություն
•Ջրային ռեսուրսների կառավարում
•Կրթության կառավարում/Մանկավարժություն
•Հասարակագիտություն
•Շինարարություն, արտադրություն և կապ
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի 18-ից 26 տարեկան շրջանավարտները (ՀՀ քաղաքացիներ):
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• սլովակյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•2 լուսանկար 3x4 չափսի,
• անձնագրի պատճենը,
• ստորագրված ինքնակենսագրություն (անգլերեն (CV))
• 2 երաշխավորագիր /անգլերեն/,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
•ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
• դպրոցի ավարտական վկայականի/բակալավրի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 04.05.2012թ. (ներառյալ):
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 7-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Այս մասին մեզ տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը: