Սլովակիայի հանրապետությունը հրավիրում է մասնակցելու փոխանակման ծրագրի

12.04.2012
Դիտումների քանակ՝ 490

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2012 թվականին իրականացնում է փոխանակման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, դասախոսները, գիտաշխատողները և նկարիչները: 
Ծրագրի տևողությունը 1-ից 12 ամիս է:
Ցանկացողները պետք է գրանցվեն www.scholarships.sk կայքէջում և ուղարկեն բոլոր պահանջվող այլ փաստաթղթերը հետևյալ հասցեով մինչև ս.թ. ապրիլի 30-ը:
SAIA, n.o., 
Námestie slobody 23 
812 20 Bratislava 1
Cловацкая Республика