Ուսանողների համալրում՝ ստաժավորման ծրագրի շրջանակներում

15.04.2012
Դիտումների քանակ՝ 402

«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ)` Հայաստանի ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորը, հայտարարում է ուսանողների համալրում ստաժավորման ծրագրի շրջանակներում: ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժնից մեզ տրամադրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ծրագրին կարող են մասնակցել բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող, ռուսերեն և անգլերեն լեզուների, համակարգչային գիտելիքների տիրապետող բակալավրիատի 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև շրջանավարտներ:
Ստաժավորման ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում ստացած գիտելիքները կիրառել գործնականում, ձեռք բերել մասնագիտական փորձ, աշխատել բարձրակարգ փորձագետի ղեկավարությամբ, անցնել մասնագիտական ուսուցում և մասնակցել թրեյնինգների:
Հայտերն ընդունվում են 2012թ, ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը: Հեռ.` 010 290541, 290526, հասցե` Երևան, Ահարոնյան 2:
Դիմումի ձևը կարող եք գտնել այցելելով ` www.beeline.am : Դիմումը պետք է ուղարկել հետևյալ հասցեին` student@beeline.am: