Մրցույթ՝ հետազոտական կրթաթոշակային տեղերի համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Լեհաստանի ազգային հանձնաժողովը և Կրակովի համալսարանի գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հայտարարել են մրցույթ՝ գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության բնագավառներում հետազոտական կրթաթոշակային տեղերի համար:
Հետազոտությունների ընդհանուր տևողությունը 6 ամիս է՝ ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած:
Հայաստանին, որպես Եվրոպական երկրների խմբի անդամ, առաջարկվում է մասնակցել տնտեսական սոցիոլոգիայի գծով 1 կրթաթոշակի համար հայտարարված մրցույթին: Առաջարկվող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 45-ը:
Ցանկացողները մինչև ս.թ ապրիլի 26-ը բոլոր պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան փոխանցելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: