Հրավիրում է Ֆրանսախոսների ակումբը

04.04.2012
Դիտումների քանակ՝ 444

«ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնը հրավիրում է բոլոր ֆրանսախոսներին մասնակցելու Ֆրանսախոսների ակումբի քննարկմանը։ Ակումբի հատուկ հյուրն է լինելու Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս տիկին Իննա Երիցյանը։

Հանդիպման թեման «Աշխատանքային պայմանների տարբերությունները ԽՍՀՄ-ում և այսօր Հայաստանում»։Հանդիպումը կկայանա ապրիլի 4–ին, ժամը՝ 18։00–ին։Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե է։ Հանդիպման վայրը՝ Նալբանդյան 29

Մանրամասների համար կարող եք զանգահարել 54 18 44 հեռախոսահամարով։
Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի Երիտասարդ Քաղաքացիներ» ծրագրից։