Մրցույթ՝ ուսանողների և ասպիրանտների համար

15.05.2017
Դիտումների քանակ՝ 308

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է հետազոտական, նորարարական, կիրառական աշխատանքների մրցույթ ուսանողների համար (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) հետևյալ ուղղություններով՝

  • ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարները),
  • Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավող արձագանքի,
  • Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները,
  • Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Աշխատանքի ձևավորման պայմանների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին (կենտրոնական մասնաշենք, սենյակ 320, հեռ 010-593-426) կամ այցելեք այստեղ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժինը: