Գորչակովի հիմնադրամը մեկնարկում է «Կովկասյան երկխոսություն-2017»-ի հայտերի ընդունումը
Հուլիսի 3-7-ը 6-րդ անգամ տեղի կունենա «Կովկասյան երկխոսությունը-2017»-ը՝ Գորչակովի հիմնադրամի գիտակրթական առաջատար ծրագրերից մեկը: Այս անգամ hամաժողովը կայանալու է Պյատիգորսկում՝ տեղի պետական համալսարանի հետ գործընկերությամբ: Մասնակցության հրավեր են ստացել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք մարզերի պատվիրակներ:
Փորձագիտական դասախոսությունների, կլոր սեղանների, գործարար խաղերի և բաց բանավեճերի շրջանակներում մասնակիցները կքննարկեն Կովկասյան տարածաշրջանի զարգացման առանցքային միտումները: Քննարկումները կներառեն նաև ավանդական և նոր ռիսկերը, անվտանգության տարածաշրջանային համակարգի, ծայրահեղականության և ահաբեկչության հիմնահարցերը, համագործակցության հնարավոր ուղիները, հանրային դիվանագիտության դերը և մեդիաքաղաքականության համակարգման հնարավորությունները:
Համաժողովին կարող են մասնակցել միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության և լրագրության ոլորտի երիտասարդ մասնագետները: Հիմնական պահանջներից են ռուսերենի փայլուն իմացությունը, 25-30 տարեկան լինելը, Կովկասյան տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը, ակտիվ կենսադիրքորոշումը:
Մասնակցության համար կարող եք դիմել մինչև հունիսի 2-ը: Հավելյալ մանրամասների համար այցելել հետևյալ հղումով՝ http://gorchakovfund.ru/news/20729/ :