Սեմինարի մասնակցության հրավեր

13.04.2017
Դիտումների քանակ՝ 494

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը և ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Ռիսկերի վերլուծություն բիզնես որոշումների կայացման համար» թեմայով սեմինարի, որը կանցկացնի Սոնա Թելունցը:

Ամսաթիվ

Ապրիլ 14, ուրբաթ, 2017թ.

Վայր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի մասնաշենքի երրորդ հարկում, 32-րդ լսարանում:

Ժամը՝

14:00

Աշխատանքայինլեզու

Շնորհանդեսը՝ անգլերեն, սեմինարը՝ հայերեն։

Սեմինարն իրականացվում է անվճար սկզբունքով, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները (դասախոսներ և ուսանողներ):

Սեմինարինկարագրություն

Բիզնեսում որոշումների կայացումը կլիներ բավականին դյուրին առաջադրանք, եթե գործեինք ռիսկերից ազատ միջավայրում։ Այդ դեպքում որոշում կայացնողը կընտրեր ամենաբարձր եկամուտ ապահովող այլընտրանքը: Սակայն իրականությունը ենթադրում է բազմաթիվ ռիսկեր, որոնք շատ հաճախ անտեսվում են, կամ լավագույն դեպքում դրանց համար արվում է որակական վերլուծություն։

Ներկայացվող սեմինարը նպատակ ունի ցույց տալ բիզնես պլանավորման մեջ ռիսկերի մոդելավորման մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս ռիսկը քանակական մեթոդներով ներառել հաշվարկների մեջ և որոշում կայացնողին տալ հստակ թվային այլընտրանքներ։

Սեմինարի ընթացքում Սոնա Թելունցը անդրադարձ կկատարի մոտեցումների կիրառման հիմնական սկզբունքներին և օգտագործվող ծրագրակազմին, այնուհետև կներկայացվեն մոդելավորման մի շարք գործնական օրինակներ։

Թիրախայինլսարան

Սեմինարը չի ենթադրում, որ թիրախային լսարանը պետք է ունենա ռիսկերի և բիզնես պլանավորման հիմնային գիտելիքներ, այնուամենայնիվ, սեմինարի արդյունավետությունը որոշակիորեն կախված է վիճակագրության և տնտեսագիտության բազային գիտելիքների առկայությունից։

Ծրագրայինապահովում

Վերլուծություններն իրականացվում են Excel հավելված Simetar©-ի և STATA ծրագրակազմի միջոցով։

Դասընթացավար

Սոնա Թելունցը մագիստրոսի աստիճանը ստացել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, որը Տեխասի A&M համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ ծրագիր է։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն իրականացնում է միջազգային չափորոշիչներով կրթական ծրագիր ագրոբիզնեսի և շուկայաբանության ոլորտում։

Ներկայումս Սոնա Թելունցը համատեղությամբ աշխատում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (ՔԱՐԴ) հիմնադրամում՝ որպես ծրագրի ղեկավար, ՔԱՐԴ Ագրոսերվիս ՓԲԸ-ում՝ որպես զարգացման և բիզնես վերլուծության բաժնի համակարգող և ICARE հիմնադրամում՝ որպես ագրոբիզնեսի ռիսկերի մոդելավորման դասախոս։ Սոնա Թելունցն ունի մասնագիտացված ծրագրի ղեկավարի (PMP) հավաստագիր։

Կոնտակտայինտվյալներ

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Մերի Մելքոնյանին՝ (+37494) 47 77 06  հեռախոսահամարով։