Ծրագրավորման բաց դասընթացներ
13.04.2017
Դիտումների քանակ՝ 556
«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած անձինք հնարավորություն կստանան աշխատանքի անցնել «ՀայՏեք» կենտրոնի գործընկեր ծրագրավորման ընկերություններից մեկում։
Դասընթացները մեկնարկելու են սույն թվականի ապրիլի 18-ից։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ` http://lab.internationalcc.org/form/view/66151:
Տեղեկատվությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից՝ http://www.mil.am/hy/news/4713 :