Ռուսերեն լեզվի օլիմպիադայի հրավեր

11.04.2017
Դիտումների քանակ՝ 617

Սույն թվականի ապրիլի 18-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (Երևան, ՀՀ) և ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիայի կողմից կազմակերպվում է ռուսերեն լեզվի օլիմպիադա ՀՀ բուհերի ուսանողների համար հետևյալ թեմայով՝ «Ռուսաստան. սեր՝ առանց սահմանների»: Օլիմպիադան անցկացվում է գրավոր:

Օլիմպիադան տեղի կունենա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՀՀ, ք. Երևան, Տերյան 105, 2-րդ հարկ, 2204 սենյակ) ժամը 11:30-ից: Արդյունքները կհրապարակվեն ապրիլի 20-ին. բոլոր մասնակից ուսանողները կստանան մասնակցության վկայական, իսկ հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և պարգևներով:

Օլիմպիադային մասնակցելու համար կարող եք մինչև ապրիլի 12-ը ժամը 17:00-ն int.asue@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ֆակուլտետ, կուրս, խումբ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: