Գիտության հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ Կալինգա մրցանակ

02.03.2017
Դիտումների քանակ՝ 410

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել «Գիտության հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ Կալինգա մրցանակ-2017»-ի   համար (UNESCO Kalinga Prize for the Popularization of Science 2017): Մրցանակը շնորհվում է ի գնահատանք այն անհատի, ով որպես գրող, խմբագիր, դասախոս, ռադիոհեռուստատեսության/ինտերնետային կայքի ծրագրի ղեկավար կամ կինոպրոդյուսեր իր գործունեությամբ նպաստել է գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի հանրահռչակմանը հասարակության ոլորտում:

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել միայն 1 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվելու։ 

Մանրամասներին ծանոթացեք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/957