2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցում
15.01.2018
Դիտումների քանակ՝ 461
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016 թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:
Մանրամասները՝ ՀԵՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3511&lang=am :