Հանդիպումներ՝ «Մերգելյան» ակումբում

04.05.2016
Դիտումների քանակ՝ 310

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 4-ին և 6-ին երիտասարդ հետազոտողների «Մերգելյան»  ակումբում տեղի կունենան  հանդիպումներ, որտեղ կքննարկվեն  հետևյալ թեմաները՝  «Ստարտափների զարգացում և փոփոխությունների կառավարում»,  «Ինչպե՞ս առաջացնել և ֆինանսավորել բիզնես գաղափարները»: Բանախոսներն են, համապատասխանաբար, «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Սարգսյանը և «IDEA» հիմնադրամի փոխտնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանը։

Մայիսի 4-ի հանդիպման վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ, մայիսի 6-ի հանդիպման մասին՝ այստեղ