Սեմինարներ՝ ՀՊՏՀ-ում

04.05.2016
Դիտումների քանակ՝ 360

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 15.00-ին ֆինանսական ֆակուլտետի թիվ 312  լսարանում «Արարատ» բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը հանդես կգա «Բանկային համակարգի զարգացման համաշխարհային միտումները» թեմայով դասախոսությամբ: Հաջորդ օրը՝ մայիսի 6-ին, ժամը 12.00-ին, նույն լսարանում «Վարկային ռիսկի կառավարմանն ուղղված ժամանակակից միջոցառումները» թեմայով դասախոսություն կվարի բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը: