Մրցույթ՝ Հորդանանում սովորելու համար

12.04.2016
Դիտումների քանակ՝ 386

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2016-2017 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով: 
«Արաբերեն լեզու» (բակալավրիատ և մագիստրատուրա), 
«Իսլամագիտություն» (մագիստրատուրա), 
«Լեզվաբանություն» (մագիստրատուրա),
«Հնագիտություն» (մագիստրատուրա),
«Ճարտարապետություն և շինարարություն» (մագիստրատուրա), 
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (մագիստրատուրա),
«Բժշկություն» մասնագիտություններով կրթություն ստանալու նպատակով /21 կրթաթոշակային տեղ/: 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ուսուցումը իրականացվելու է արաբերենով: Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-8043&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության  պաշտոնական կայքից: