Հայտարարություն Գյումրու մասնաճյուղից

11.04.2016
Դիտումների քանակ՝ 352

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 2016թ. ապրիլի 6-ի գիտական խորհրդի որոշմամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի «Կումայրի» մասնաճյուղում բացված  1930037963910200  հաշվահամարին  փոխանցվել է 1 500000 դրամ, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի աշխատակիցներից հավաքվել է  մոտ  մեկ միլիոն դրամ: Հավաքված գումարը  փոխանցվելու է Արցախյան մարտերում Շիրակի մարզից զոհվածների ընտանիքներին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը: