«Ամբերդը» հայտարարում է ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների բաց մրցույթ

04.04.2016
Դիտումների քանակ՝ 397

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ծրագրերում իրականացվող թեմաներում ուսանողների համալրման նպատակով կենտրոնը հայտարարում է ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների բաց մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն, հետազոտություն կատարելու, թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցման ունակություններ:

Ռուսերենի և անգլերենի և Ms Excell փաթեթի իմացությունը պարտադիր է:

Ցանկացողները պետք է մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն ներկայացնեն ինքնակենսագրություն (CV), որի հիման վրա նախնական ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: