Անհրաժեշտ իրերի հավաքագրում՝ ԼՂՀ տեղափոխելու համար

04.04.2016
Դիտումների քանակ՝ 427

Հարգելի ուսանողներ, բուհի աշխատակիցներ, ՀՊՀՏ ուսանողական խորհուրդը նախաձեռնում է անհրաժեշտ իրերի հավաքագրում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային տարածքներ տեղափոխելու համար:

Անհրաժեշտ իրերի թվում են.

1. առաջին բուժօգնության պարագաներ,

2. սնունդ,

3. ծխախոտ,

3. անջրանցիկ թիկնոցներ

 4. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ

5. գուլպաներ, ներքնաշորեր և այլն:

Իրերի հավաքագրումը կատարվում է ուսանողական խորհրդի կենտրոնական սենյակում այսօր՝ 04.04.2016թ. մինչև ժամը 16:00-ը: Արդեն իսկ ԼՂՀ-ում գտնվող ՀՊՏՀ ուսանողական խոհրդի անդամները կդիմավորեն ուղարկվող իրերը և դրանք կտեղափոխեն համապատասխան վայրեր:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում սահմանին գտնվող հայ զինվորներին, ԼՂՀ-ում գտնվող մեր հայրենակիցներին: