Քարնեգի կրթաթոշակային ծրագրի շնորհանդես

29.03.2016
Դիտումների քանակ՝ 379

Ամերիկյան խորհուրդները և Education USA Հայաստանը կազմակերպում են հանդիպում Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ սույն թվականի մարտի 31-ին, ժամը՝  18:00-ին, Ամերիկյան խորհուրդների գրասենյակում (Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ) : Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգող Ալեքսել Խարլամովը կներկայացնի ծրագիրն ու դրան դիմելու պայմանները:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 544012, 544015, 560045 հեռախոսահամարով կամ գրելով հետևյալ էլ. հասցեին՝  info@americancuncils.am (mailto:info@americancuncils.am) :
Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին  անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝http://www.nceeer.org (http://r20.rs6.net/tn.jsp?f=001Xz2ZCiZuk1vzHv2LBtxWr_bdxCSPURq40_ft7Yijux002Iuc3Y_nBK9MZn6a3aoRGi5kMxiIIONKMIFsdCWGBmo8-jxI8LGkNszumza_KtWzri09Nv-8a2n8i8Vay_rGbVUSwI11XrZmM12mTllvD6dGaxJDeS9H0IrPTseFJCs=&c=yb1SMEMJzSo5a3IFsFo0vbyut0btf70tDb6ZTZ2UDIurXmhCfOLLfA==&ch=-Tqthako8joECa-J6bHYQBHE9vxlPWlUjCtXcV5QGGWKkibJHL3HPQ==) :

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: