‹‹Մուտք աշխատաշուկա և առաջխաղացում››

29.03.2016
Դիտումների քանակ՝ 359

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը մարտի 30-ին, ժամը 17։30-20։30-ը,  իրականացնում է տեղեկատվական հանդիպում՝ ‹‹Մուտք աշխատաշուկա և առաջխաղացում›› թեմայով։ Ստորևներկայացնում ենք կենտրոնի տրամադրած հայտարարությունը:


Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ 

• Ինչպե՞ս ընդունվել աշխատանքի,
• Ի՞նչ հմտություններ են կարևորում ժամանակակից գործատուները,
• Ինչպե՞ս կայուն աճ ունենալ աշխատավայրում։ 
Թեման ներկայացնելու է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, կարիերայի խորհրդատու Գայանե Գրիգորյանը:
Հանդիպումն իրականացվում է անվճար հիմունքներով։ 
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով (https://docs.google.com/forms/d/1-tRef8iAYP0NW_zk4TGXHOx1pS1XJHUF_FvSXijU0hg/viewform)կամ զանգահարել 010 54 18 44; 077 54 18 44 հեռախոսահամարներով մինչև մարտի 29-ը ներառյալ: Հասցե՝ Նալբանդյան 29: