Հերթական հանդիպումը Անգլախոսների ակումբում

21.03.2016
Դիտումների քանակ՝ 379

ՀՊՏՀ լեզուների ամբիոնից տեղեկացնում են, որ Անգլախոսների ակումբի հերթական սեմինարը տեղի կունենա մարտի 23-ին, ժամը 14.00-ին, նիստերի սրահում: Կբանախոսի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում դասավանդող դոկտոր Պամելա Կարգը, ով կշարունակի նախորդ՝   «Կոոպերատիվներ» թեմայով դասախոսությունը: