Կոնֆերանսի հրավեր՝ Եվրասիական համաժողովի շրջանակում

21.03.2016
Դիտումների քանակ՝ 358

Հաշվի առնելով միջազգային բարդ իրադրությունը, միջազգային հակամարտությունների սրացումը, ինչպես նաև հատկապես երիտասարդների շրջանում ծայրահեղական տրամադրությունների աճը՝ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի հետ համատեղ կանցկացնի կոնֆերանս՝ «Ժամանակակից Եվրասիան տարբեր մեթոդաբանական մոտեցումներում և հետազոտական պրակտիկայում» խորագրով: Միջոցառումը տեղի կունենա Երևանում, ապրիլի 6-ին՝ ՌՀՌԻ Եվրասիական համաժողովի շրջանակում:

Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցության հայտը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://riss.ru/announces/28279/