Ծրագրի հրավեր (ԱՄՆ)
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ):
Հայտարարությանը ծանոթացեք ստորև.
Այս ծրագիրը եզակի հնարավորություններ կընձեռի անգելերեն լեզվի և հասարակագիտական առարկաների մի խումբ ուսուցիչներին զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները և խորացնել Միացյալ նահանգների մասին գիտելիքները:
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2017 թվականի գարնանը կամ աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին:
Դիմումի ձևըև ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է ԱՄՆ դեսպանատան կայքէջի հայտարարությունների բաժնում` http://www.usa.am/cms/announcements.php:
Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Միքայելյանին՝ 010-494410 կամ 494211 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի teayerevan@state.gov հասցեով:
Դիմումներիներկայացմանվերջինօրնէ 2016 թ. մարտի 24-ը:
Այս տարվա կիսաեզրափակչի հաղթողները մասնակցելու են հարցազրույցի և մայիսին հանձնելու են TOEFL IBT քննություն: